Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Վարչապետն այցելել է Մայր Աթոռ

Վարչապետն այցելել է Մայր Աթոռ
08.02.2017 | 21:29

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու ժողովրդին հուզող խնդիրների կարգավորմանն ուղղված կառավարության ջանքերը և իրականացվող ծրագրերը:


Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրել է, որ Կարապետյանն իր ծառայության տարբեր հանգամանքներում մշտապես աջակից է եղել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն և նրա կառույցներին: Վարչապետը անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և կառավարության հարաբերություններին` մեծապես կարևորելով պետություն-եկեղեցի համագործակցությունը: Նորին Սրբությունը կառավարության ղեկավարին ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությունը: Խոսվել է իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին: Ամենայն Հայոց Հայրապետը վարչապետին մաղթել է, որպեսզի հաջողություններով պսակվեն հայրենիքի առաջընթացին և ժողովրդի բարօրությանն ուղղված նախաձեռնությունները:

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ